Միջազգային 

Լավրով. Անմտածված գործողությունների դեպքում Սիրիան կհայտնվի անելանելի իրավիճակում

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սիրիայի նկատմամբ ռազմական ավանտյուրայի դեպքում երկրին սպասվում է տխուր հետեւանքներ:

Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ դեռեւս էական հնարավորություններ կան սիրիական հակամարտությն կարգավորման համար:

 

Նրա խոսքերով, սիրիական կառավարության ու ընդդիմության բանակցությունները կարեւոր նախապայման են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

 

Նրա կարծիքով բանակցությունները բեկանելու յուրաքանչյուր փորձ ու ռազմական միջամտություն կհանգեցնի տխուր հետեւանքների ու անելանելի իրավիճակ կստեղծի Սիրիայում, ուստի անհրաժեշտ է քայլեր ձռնարկել բանակցային գործընթացում նոր ընդդիմադիր ուժեր ներգրավելու համար:

 

Հիշեցնենք, որ Սիրայի կառավարության ու ըննդիմության ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում ապրիլի սկզբին:

 

 

 

Նույն շարքից