168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ի մարտի 5-ին կայանալիք կուսակցության դռնփակ արտահերթ համագումարում ԲՀԿ նախագահ է դառնալու Նաիրա Զոհրաբյանը: Իսկ ԲՀԿ-ն առաջիկայում լքելու են ոչ միայն գործարարները, այլ՝ մի շարք քաղաքական գործիչներ:
Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ապա վերջինս իր կուսակիցներին ասել է, որ հեռանալու է քաղաքականությունից: ԲՀԿ աղբյուրները
նշում են, որ կուսակցության գործունեությունը կոորդինացնելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: