Միջազգային 

ԵՄ-ը չի հավատում, որ Ուկրաինան կխուսափի սննկացումից

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը, Արեւմտյան երկրները սննկացումից խուսափելու ու ուկրաինացիների եվրոպական երազանքների իրականացման համար խոստանում են Ուկրաինային տրամադրել միլիարդավոր դոլարներ, սակայն, միաժամանակ՝ մտավախություններ ունեն մի շարք խնդիրների առումով:

Արտասահմանյան կառավարություններն ու ներդրողները մինչեւ այժմ չեն հավատում, որ տրամադրված ֆինանսական միջոցները կծառայեն նպատակային ու չեն վատնվի անհիմն կերպով:

 

Ներդրողների խոսքերով, Ուկրաինայի տնտեսությունը պատերազմի ու կոռուպցիայի հետեւանքով գտնվում է կաթվածահար վիճակում: Ուկրաինական իշխանությունները նույնիսկ չեն հաշվել, թե որքան ֆինանսներ կպահանջվի 45 միլիոն բնակչության համար դպրոցներ, ճանապարհներ ու էլեկտրակայաններ կառուցելու համար:

 

Պարբերականը նշում է, որ ուկրաինական չինովնիկները հին ավանդույթի համաձայն շարունակում են կոռումպցիոն կործունեությունն ու յուրացնում պետական միջոցները, ինչի արդյունքում արտասահմանյան ներդրողներն անվստահության պայմաններում չեն ցանկանում միջոցներ հատկացնել երկրի տնտեսության ոլորտներին:

Հիշեցնենք, որ ներկայումս ընդհանուր հաշվարկով Ուկրաինան  ԵՄ-ից, Ճապոնիայից, Կանադայից ու շվեյցարիայից ստացել է շուրջ 10 միլիարդ վարկ:

 

Նույն շարքից