Միջազգային 

Լավրով. Արեւմուտքին չի հաջողվի կազմավորել հակառուսական կոալիցիա

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, արտաքին ճնշումների պայմաններում Ռուսաստանը չի հրաժարվելու իր արտաքին քաղաքական կուրսից:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ Արեւմուտքի արտաքին ճնշումների պայմաններում Ռուսաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ներկա քաղաքական կուրսին, որը համարում է ճշմարտացի:

 

Նրա խոսքերով, Վաշինգտոնին չի հաջողվելու կազմավորել գլոբալ հակառուսական կոալիցիա, քանի որ երկրների մեծ մասի հետ Ռուսաստանը շարունակում է վարել երկխոսություն, իսկ միջազգային հանրության զգալի հատվածը Ռուսաստանի նկատմամբ դրական է տրամադրված:

 

Լավրովը ընդգծել է, որ սառը պատերազմը մնացել է պատմության մեջ, միաժամանակ նշելով, որ եվրոպական որոշ մայրաքաղաքներում դեռեւս հնչում են ամպագոռգոռ հայտարարություններ:

 

Նույն շարքից