Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայում լայնամասշտաբ գործողությունները դադարեցնելու համար Ուկրաինան պետք է հանձնի Դոնբասը:
Նման կարծիք է հայտնել Գերմանայի արտաքին քաղաքականության հարցերի փորձագետ Շտեֆան Մայստերը, նշելով, որ Կիեւը պետք է դադարեցնի արյունահեղությունն ու երկրում իրագործի բարեփոխումներ, վերականգնի տնտեսությունն ու բարելավի սոցիալական իրավիճակը:
Նրա խոսքերով, չնայած մինսկյան համաձայնագրերի ու հրադադարի հաստատմանը, Ուկրաինայի հարավ-արեւելքում շարունակվում են ռազմական գործողություններ, ինչի արդյունքում մահանում են խաղաղ բնակիչներ:
Դեբալցեւոյի կորուստն մեկ անգամ եւս ապացուցում է, որ ուկրաինացիները պետք է հրաժարվեն Դոնբասից կամ նրան շնորհեն լայն իրնքնավարություն:
Փորձագետը ընդգծել է, որ Պուտինը չի ցանկանում Դոնբասի բռնակցումը: Նրան ահնրաժեշտ է խոց առաջացնել Ուկրաինայի ներսում ու հասնել նրա թուլացմանը:
Ուստի անհրաժեշտ է ճանաչել Դոնբասի ինքնավարությունն ու ձեռնամուխ լինել բարենորոգումներին՝ երկիրը դուս բերելով տնտեսական ճգնաժամից: