Ուկրաինան պետք է իրականացնի ներքին բարեփոխումներ:
Այդ մասին հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոհերնին, նշելով, որ յուրաքայնչյուր երկիր ունի ԵՄ-ին անդամագրվելու հայտ ներկայացնելու իրավունք, սակայն, ներկայումս Ուկրաինայի անդամագրման հարցն ընդհանրապես չի քննարկվում:
Նրա խոսքերով, Եվրամիությունը Ուկրաինայի Եվրաասոցացման շրջանակներում շարունակում է ֆինանսական ու քաղաքական օժանդակություն ցուցաբերել, ինչի փոխարեն ուկրաինական իշխանությունները պարտավորվել են երկրում իրականացնել բարեփոխումներ ու դադարեցնել ռազմական գործողությունները:
Փաստորեն, մայդանի դեպքերից հետո, ակնհայտ է դառնում, որ արեւմուտքը ընդհանրապես մտադրություն չուներ Ուկրաինային տեսնել ԵՄ-ի կազմում: Այդ ավանտյուրան ուղղված էր Ռուսաստանի Մաքսային միության կազմավորման նախաձեռնության դեմ: