Միջազգային 

ՌԴ-ում ընդդիմությունը մարտի 1-ին սգո երթ կանցկացնի

analitik.am

Ռուսաստանյան ընդդիմությունը նախատեսում է հրաժարվել Մոսկվայի հարավ-արեւելքում «Գարուն» երթի անցկացումից, փոխարենը նույն օրը քաղաքի կենտրոնում սգո երթ տեղի կունենա՝ կապված ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ: Այս մասին Twitter-ում գրել է ակցիայի կազմակերպիչներից Լեոնիդ Վոլկովը:



«ՌՊՌ-Պառնաս» կուսակցության առաջնորդ Միխայիլ Կասյանովն իր հերթին TASS-ին հայտնել է, որ ընդդիմությունը Նեմցովի սպանության հետ կապված չեղյալ է հայտարարել Մոսկվայի քաղաքապետարանի հետ համաձայնեցրած երթը Մարյինոյի շրջանում:



«Գարուն» երթը պետք է տեղի ունենար մարտի 1-ին Մոսվկայի Մարյինոյի շրջանում: «ՌՊՌ Պառնաս» կուսակցության առաջնորդներ Նեմցովն ու Կասյանովը այդ երթի կազմակերպիչներից էին: 



Հիշեցնենք, որ այսօր ժամը 00:30-ի սահմաններում սպանվել է Ռուսաստանում հայտնի քաղաքական ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: 

Նույն շարքից