Միջազգային 

Հիանում էի Նեմցովի խիզախությամբ և Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու նրա հակվածությամբ. Օբամա

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիանում էր Մոսկվայում սպանված ընդդիմադիր Բորիս Նեմցովի գործունեությամբ: Այս մասին գրում է «Ria Novosti-ն»:



«Նեմցովն իր երկրի անխոնջ պաշտպանն էր, նա իր համաքաղաքացի ռուսների համար ձեռք բերեց իրավունքներ, որոնց արժանի են բոլոր մարդիկ: Ես հիանում էի Նեմցովի խիզախությամբ և Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու նրա հակվածությամբ, ես գնահատում էի հայացքները բացեիբաց կիսելու նրա ցանկությունը, երբ 2009-ին մենք հանդիպեցինք Մոսկվայում:



Մենք խորապես ցավակցում ենք Բորիս Եֆիմովիչի ընտանիքին և ռուս ժողովրդին, որը կորցրեց իր իրավունքների ամենապինդ և գեղեցկախոս պաշտպաններից մեկին»,- ասել է Բարաք Օբաման:

Նույն շարքից