Միջազգային 

Ուորլիքը ԼՂ խնդիրը քննարկել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի հետ

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի՝ ANCA-ի ներկայացուցիչների հետ:

 

Այդ մասին դիվանագետը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկել հանձնախմբի անդամների հետ: Շարունակենք կարգավորման շուրջ քննարկումները»,- գրել է նա:

Նույն շարքից