Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Բորիս Նեմցովը բավականին սերտ կապերի մեջ էր Կիեւի տարբեր քաղաքացիների հետ ու հաճախ էր մեկնում Ուկրաինա:
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայության խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով, որ բոլորին էր հայտնի, որ Նեմցովն ընդդիմադիր գործիչ է ու հաճախ է մեկնում Կիեւ:
Պեսկովի կարծիքով սպանությունը իրականացվել է հատուկ պատվիրատուի առկայության պայմաններում;
Նրա խոսքերով, Նեմցովի սպանությունը Ռուսաստանի դեմ ուղղված պրովոկացիա է, որը նպատակ է հետապնդում շիկացնել երկրի ներքաղաքական իրավիճակն ու պարարտ հող նախապատրաստել արեւմտյան պրոպագանդայի ու Մոսկվայում նախատեսվող պրոարեւմտյան ուժերի ելույթների փոնին: