Միջազգային 

Նեմցովի սպանությունը կհետաքննի գլխավոր քննչական վարչությունը

Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը փոխանցվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննչական վարչությանը։ Այս մասին գրում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հաղոդրագրության մեջ ասված է, որ կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը Բորիս Նեմցովի սպանության գործով հետաքննության շտաբի նիստում կարգադրել է փոխանցել քրեական գործը Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն, գրում է Gazeta-ն։ 

Հիշեցնենք, որ Յարոսլավլի շրջանային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովին սպանել էին փետրվարի 28-ի գիշերը Մեծ Մոսկվորեցկի կամրջի մոտ՝ ընթացող մեքենայի միջից մի քանի անգամ կրակելով  նրա մեջքին։ Ստացված վնասվածքներից քաղաքական գործիչը մահացել էր։

Նույն շարքից