Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ռուսական ուղղափառ եկեղեցին Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում ասորիների նկատմամբ բռնությունների կապակցությամբ հանդես է եկել կոչով:
Ռուսական եկեղեցին դատապարտելով քրիստոնյաների նկատմամբ գործադրվող բռնությունները, կոչ է արել երկրների ղեկավարներին ու միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել ահաբեկչությունն դադարեցնելու ու մերձավորարեւելյան տարածաշրջանում քրիստոնյաների անվտանգությունը ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Սիրիայի Հյուսիս-արեւելքում գտնվող Ալ-Հասակա պրովինցիայում ԻՊ գրոհայինները վերջին շրջանում բռնություններ են իրականացնում ազգային փոքրամասնություն համարվող քրիստոնյա ասորիների նկատմամբ, այրում ու թալանում են նրանց տներն ու եկեղեցիները, գերեւարում հարյուրավոր մարդկանց, որոնց մի քանիսն արդեն մահապատժի է ենթարկվել:
Տվյալ շրջանը հիմնականում քրդաբնակ է, սակայն քրդերի հետ մեկտեղ ապրում են նաեւ ասորիներ, հայեր ու արաբներ, որոնք ստիպված են հազարներով լքել իրենց տներն ու տեղափոխվել առավել անվտանգ վայրեր: