Տնտեսություն 

Շոտլանդիայի անջատվելու դեպքում Բրիտանիայի տնտեսությանը սպասվում են խնդիրներ

analitik.am

Տնտեսական հարցերի մի քանի փորձագետներ նշել են, որ Մեծ Բրիտանիային տնտեսական անկայունության ժամանակաշրջան է սպասվում առաջիկա հանրաքվեի արդյունքում Շոտլանդիայի կողմից անկախություն ձեռք բերելու դեպքում՝ գրում է բրիտանական The Telegraph թերթը։

CrossBorder Capital կոնսալթինգային ֆիրմայի վերլուծաբանները հրապարակել են մի հաշվետվություն, համաձայն որի՝ Մեծ Բրիտանիայից կապիտալի արտահոսքը օգոստոսին իր ծավալով հասել է 2008թ. «վարկային ճգնաժամի» մակարդակին։ Ֆիրմայի կառավարիչ-տնօրեն Մայքլ Հաուելը հաստատել է, որ միջոցների հոսքն արագացել է Շոտլանդիայի անկախություն ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ։

«Ֆունտ սթեռլինգի արտահոսքը առկա է հունիսի վերջից, սակայն օգոստոսին այն իսկապես թափ հավաքեց»,- նշել է նա։ Ըստ CrossBorder Capital-ի հաշվետվության՝ կապիտալի մաքուր արտահոսքը Մեծ Բրիտանիայից օգոստոսին կազմել է 16,8 մլրդ ֆունտ։

Deutsche Bank-ի հաշվետվության համաձայն՝ Շոտլանդիայի անկախության ձգտումը իր հետևից կբերի «ավելի լուրջ հետևանքներ», քան նրանք, որոնց մարդիկ սպասում են։

Նույն շարքից