ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ նախօրեին սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը Ուկրաինայում ռուսաստանյան ռազմական ներկայության ապացույցներ է ունեցել:
«Կորեսպոնդենտի» փոխանցմամբ՝ Պորոշենկոն, մասնավորապես, ասել է, որ մի քանի շաբաթ առաջ խոսել է Նեմցովի հետ, և նա իրեն ասել է, որ պատրաստվում է հրապարակել համոզիչ ապացույցներ առ այն, որ Ռուսաստանի զինված ուժերը մասնակցություն ունեն Ուկրաինայի ճգնաժամին:
Ըստ Պորոշենկոյի՝ «ինչ-որ մեկը չափազանց վախենում էր դրանից: Սակայն Բորիսը չեր վախենում: Վախենում էին դահիճները»:
Պորոշենկոն ասել է նաև, որ Նեմցովը «Ուկրաինայի մեծ բարեկամն էր և Ռուսաստանի մեծ հայրենասեր, ով կամրջի պես կապում էր այդ երկու պետությունները»: Պորոշենկոյի գնահատականով` մարտի 1-ին Նեմցովը դուրս էր գալու փողոց երթի՝ ցույց տալու, որ գոյություն ունի նաև այլ Ռուսաստան: