Միջազգային 

«Աջ սեկտոր». Իշխանությունները խայտառակում են մեզ

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ուկրաինական զինվորականները բողոքում են, որ Պորոշենկոյի հայտարարություններին հակառակ, ուկրաինական զինուժը Դոնբասում որեւէ էական հաջողության չի հասել ու դեւռեւս չի շրջապատել աշխարհազորայինների զինաջոկատները:

 

Այդ մասին նախագահական պալատի մոտ ընթացող երթի ավարտին հայտնել է ուկրաինական արմատական ազգայնական «Աջ սեկտոր» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զագազեյը, նշելով, որ բոլոր գաղափարական պատերազմներն ավարտվում են ժողովրդի հաղթանակով, սակայն իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետեւանքով, ուկրաինական զինուժն, ունենալով զգալի գերակշռություն հակառակորդի նկատմամբ, կրում է անվերջ պարտություններ, այնինչ, Պորոշենկոն բանակի հաղթանակների մասին բարձրակոչ հայտարարություններով է հանդես գալիս, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

 

 

 

Նույն շարքից