Միջազգային 

Չուրկին. Գերագույն ռադայի խոսնակն արժանի է Հաագայի տրիբունալին

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրել Պարուբիյի իրական տեղը Հաագայի տրիբունալն է:

Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Ռուսաստանի անվտանգության խորհրդի հատուկ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, նշելով, որ Ուկրաինայում անմեղ զոհերի պատասխանատվության կրողներից մեկը հենց ուկրաինական խոսնակն է, ով ռազմական գործողությունների ծավալման համար, անվերջ զենք է խնդրում արեւմտյան երկրներից:

 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը սկսել է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների քննարկումն, որի հետաքննությունը հանձնվելու է Հաագայի միջազգային դատարանին:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակը վերջին ժամանակներում այցելելով ԱՄՆ ու Կանադա, բանակցություններ է վարում վերոհիշյալ երկրների ռազմական ու քաղաքական գործիչների հետ՝ Ուկրաինային ինքնաթիռներ ու հրթիռային զենք տրամադրելու համար:

 

 

Նույն շարքից