Միջազգային 

Գրիգորի Յավլինսկի. Նեմցովի սպանությունը՝ պատերազմ է

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Բորիս Նեմցովի սպանությունը՝ պատերազմ է, քանի որ վերջինս նրա հակառակորդն էր ու ցանկանում էր վերջ դնել ուկրաինացիների ու ռուսների եղբայրասպան պատերազմին, որոնք միլիտարիստական պրոպագանդայի զոհն են դարձել:

Նման հայտարարություն է արել Գրիգորի Յավլինսկին:

«Այդ պատճառով նրան ատում էին, ինչպես ատում են բոլոր խաղաղության կողմնակիցներին: Նեմցովի սպանության ողջ պատասխանատվությունը կրում են ռուսաստանյան իշխանություններն ու Պուտինը»,-ասել է նա:

 

Նա կոչ է արել բոլոր ըննդիմադիր ուժերին համախմբվել ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարված հանցագործության դեմ, կազմակերպել բողոքի ակցիաներ ու միտինգներ՝ միաժամանակ պատրաստ լինելով առաջիկայում սպասվող մարտահրավերներին:

 

Նույն շարքից