Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սիրիայի իշխանությունները որոշում են ընդունել երկրից արտաքսել ՄԱԿ-ի հումանիտար առաքելության երեք աշխատակիցներին:
Այդ մասին հայտնել Է Սիրիայում ՄԱԿ-ի հումանիտար առաքելության ներկայացուցիչ Ստեֆանի Ջարիկան, նշելով, որ սիրիական իշխանությունների նման որոշումը բացասական ազդեցություն կունենա երկրում հումանիտար առաքելության կոորդինացիոն ու հումանիտար օգնության փոխադրման աշխատանքների վրա:
Սիրիայի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանել իրենց որոշման պատճառը: