Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, լրտեսության ու քայքայիչ գործունեության կասկածանքով Վենեսուելայում ձերբակալվել են մի քանի ամերիկահպատակ քաղաքացիներ:
Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նշելով, որ ձերբակալությունները իրականացվել են մի քանի օր առաջ:
Նրա խոսքերով, ձերբակալվածների թվում է վենեսուելական ծագում ունեցող ամերիկյան օդաչուն, որի ձերբակալել են Տահիրա նահանգում, որի մոտ հայտնաբերել են մի շարք փաստաթղթեր: Ձերբակալված օդաչուին հարցաքննել են, վերջինիս ինքնությունը դեռեւս պարզված չէ:
Մադուրոն արգելել է մի շարք ամերիկյան չինովնիկների մուտքը Վենեսուելա ու խստացրել անձնագրային ռեժիմը: Սահմանափակումների ցուցակում են հայտնվել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը, նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին ու ԿՀՎ –ի նախկին ղեկավար Ջորջ Թեներն ու մի շարք գործող կոնգրեսականներ: