Միջազգային 

Պորոշենկոն ու Բայդենը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրավիճակը:

Այդ մասին հայտնել են Ուկրաինական ղեկավարի մամուլի ծառայությունից, նշելով, որ կողմերն իրենց անհանգստությունն ու մտավախությունն են հայտնել ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ:

 

Միաժամանակ Պորոշենկոն ու Բայդենը պայմանավորվել են համատեղ զբաղվել Դոնբասի իրավիճակի կոորդինացմամբ ու ջանք չխնայել հրադադարի պահպանման համար:

Նրանք ընդգծել են, որ ողջ աշխարհը պետք է իր համերաշխությունը հայտնի Ուկրաինայի տերիտորիալ ամբողջականության ու ուկրաինացի օդաչու Սավչենկոյին ազատ արձակելու գործում:

 

 

 

 

Նույն շարքից