Հիլարի Քլինթոնը պատրաստվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը նախատեսվածից ավելի շուտ սկսել,-հաղորդում է Tass-ը:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ապրիլին կհայտարարի, որ պատրաստվում է մասնակցել գալիք նախագահական ընտրություններին: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը իր էլեկտրոնային տարբերակում:
Նշենք, որ ԱՄՆ նախախագահական ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի նոյեմբերին:
Հիլարի Քլինթոնը պատմության ամենաշատ ձայներ հավաքած կին թեկնածուն էր‘ չնայած պարտվեց նախագահական ընտրություններում սենատոր Բարաք Օբամային: