Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք տրամադրելու հարցը գրեթե որոշված է: Այս մասին հաղորդել է Интерфакс-ը:
«Այդ հարցը 99 տոկոսով որոշված է: Թե երբ կլինի վերջնական որոշումը, չեմ կարող ասել, բայց Ուկրաինան շատ քիչ ժամանակ ունի»,-ասել է Սահակաշվիլին:
Այս մասին գրում է lenta.ru-ն:
Վերջինիս խոսքերով զենքը, որը կստանա երկիրը, կլինի ուժեղ մի ազդանշան, որը հազարավոր մարդկանց կյանքի փրկության միջոց կդառնա: