Միջազգային 

ՄԱԿ. Ուկրաինական հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 6 հազար մարդ

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնբասում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 6 հազար, վիրավորվել շուրջ 15 հազար մարդ:

 

Այդ մասին ասվում է Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկույցում, նշելով, որ իրականում զոհերի թիվը կարող են լինել ավելի շատ:

 

ՄԱԿ-ը հրապարակել է Ուկրաինայում մարդու իրավունքների պաշտպանության մասին թվով 9-րդ զեկույցը, որում մասնավորապես ներկայացվել է Դոնբասի Դեբալցեւո բնակավայրի իրավիճակը, որտեղ ավելի վաղ ընթացել են ամենաարյունալի մարտերը:

ՄԱԿ-ի գնահատմամբ զոհերի թվի կտրուկ աճը պայմանավորված է կտիվ ռազմական գործողություններով ու խիտ բնակեցված շրջաններում ծանր զինատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ:

 

Նույն շարքից