Կիեւը պետք է անհապաղ դադարեցնի Դոնբասի շրջափակումը:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ ուկրաինական իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ իրագործեն Դոնբասի հումանիտար աղետը կանխարգելելու ուղղությամբ:
Նրա խոսքերով, Կիեւը պետք է անհապաղ դադարեցնի Դոնբասի շրջափակումը, վերականգնի տնտեսական կապերը, սոցիալական վճարումներն ու բանկային գործարքները, ապահովի շրջանի բակչության ազատ տեղաշարժը:
Նա կոչ է արել ԵԱՀԿ դիտորդներին, ՄԱԿ-ին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին հետեւողականորեն ձեռնամուխ լինել տվյալ հարցերի անհապաղ լուծմանն ու ապահովել դրանց իրականացման երաշխիքները:
Վերջում Լավրովը ուկրաինական իշխանություններից պահանջել է հավատարիմ մնալ մինսկյան համաձայնություններին ու կատարել պայմանագրի բոլոր կետերը: