Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ժնեւյան հանդիպման ընթացքում քննարկել է նաեւ ռուսաստանյան ընդդիմադիր ու քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հարցերը:
Քերին նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել մանրակրկիտ հետաքննություն ու պահանջել ռուսաստանյան իշխանություններից գտնել ու պատժել Նեմցովի սպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը Մոսկվայի կենտրոնում իր ծանոթուհու հետ զբոսնելիս գնդակահարվել էր անծանոթի կողմից, իսկ չարագործը փախուստի էր դիմել հանցագործության վայրից:
Ռուսաստանի իրավապահները Նեմցովի սպանության առընչությամբ քրեական գործ են հարուցել սպանության ու զենքի անօրինական կիրառման հատկանիշներով: