Տնտեսություն 

Թուրքական «Ասելսան» ընկերությունն Ադրբեջանի հետ համատեղ կապի միջոցներ կարող է արտադրել

analitik.am

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական «Ասելսան» (Aselsan) ընկերության միջև կնքվել է արձանագրություն, որի համաձայն՝ Բաքվում թուրքական ընկերության աջակցությամբ արտադրվելու են կապի՝ քաղաքացիական ու ռազմական նշանակության միջոցներ։

 

 

Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ արձանագրությունը կնքվել է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։ Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող «Ալով» (Alov) գործարանի և «Ասելսանի» միջև կնքվել է պայմանագիր՝ գիշերային տեսողության սարքերի համատեղ ձեռնարկություն հիմնելու համար։

Նույն շարքից