Միջազգային 

Մերկելը մտադիր է Ռուսաստանում պաշտպանել խոսքի ազատությունը

analitik.am

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհրաժեշտ է համարում Ռուսաստանում խոսքի ազատությունը պաշտպանելը:

Մերկելը կարծում է, որ Բորիս Նեմցովի սպանությունից հետո աճել են Ռուսաստանում քաղաքացիական հասարակության վիճակի հետ կապված մտահոգությունները. «Մենք ակնկալում ենք, որ կարվի ամեն ինչ, որպեսզի բացահայտվի այդ սպանությունը»:

Մերկելը նշել է, որ գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի ռուսաստանցիները, որոնք պաշտպանում են պաշտոնականից տարբերվող իրենց տեսակետերը, հնարավորություն ունենան անարգել արտահայտելու իրենց մտքերը. «Ես գիտեմ, որ դա ընդհանրապես հեշտ չէ»: 

Նույն շարքից