Միջազգային 

Global Research. Օբաման ատում է Ռուսստանը

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ատում է Ռուսաստանը, նրա քաղաքականությունը ոչ միայն Ուկրաինայի, այլ՝ Սիրիայի, Իրանի ու մյուս երկրների նկատմամբ հետապնդում է մեկ գերագույն նպատակ՝ թուլացնել Ռուսաստանը:

Այդ մասին գրում է կանադական Global Researchպարբերականը:

Միացյալ նահանգները ձգտում է տապալել Բաշար Ասադի վարչակարգը, այդ նպատակով զենք մատակարարելով իսլամականներին, իսկ արդյունքում զենքը զարտուղի ճանապարհներով հայտնվում է ԻՊ գրոհայինների ձեռքում: Բաշար Ասադը Ռուսաստանի դաշնակիցն է, ու Օբամայի գերագույն խնդիրը ոչ թե Սիրիան է, այլ՝ Ռուսաստանը:

 

Պարբերականը ընդգծում է, որ կոալիցիայի օդուժի հարվածները Սիրիայում նպաստում են ԻՊ գրոհայինների տարածքների ընդլայնմանը:

Բացի այդ, Սիրիան մնում է միակ մերձավորարեւելյան երկիրը, որը խոչնդոտում է Քաթարի գազի ներկրմանը Եվրոպա: Քաթարի գազամուղի շինարարության արդյունքում վերջինս կդառնա Ռուսաստանի հիմնական մրցակիցը գազի ոլորտում:

 

Սակայն, նույնիսկ Սիրիայի գրավման դեպքում, Միացյալ նահանգները խնդիրներ կունենա Թուրքիայի հետ, որը մի շարք պայմանագրեր է կնքել Ռուսաստանի հետ:

ԱՄՆ-ը կարող է փոխել իր քաղաքականությունը Իրանի հետ ու եվրոպական մայրցամաք ներկրել իրանական գազը, սակայն, մուսուլմանական այս երկրում գրեթե անհնարին կլինի իրականացնել գունավոր հեղափոխություն, իսկ մյուս կողմից Իրանի հետ յուրաքանչյուր գործարքի դեպքում կընդիմանա Իսրայելը:

 

Նույն շարքից