Միջազգային 

Մինչև մայիսի 9-ը Ղրղզստանը կընդգրկվի Եվրասիական տնտեսական միության կազմում

analitik.am

Ղրղզստանի իշխանությունները հույն են հայտնում, որ մինչ ս/թ մայիսի 9-ը այդ երկիրը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի վարչապետ Ջոոմարթ Օտորբաևի հայտարարությունը:

 

Օտորբաևը այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնային մաքսային միության ղեկավար, առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և հումանիտար համագործակցության ռուս-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անդրեյ Բելյանինովի հետ հանդիպումից հետո:

 

«Մեր առաջադրանքն է, որ մինչև մայիսի 9-ը Ղրղզստանը դառնա միավորման լիիրավ անդամ: Դրա համար լուրջ աշխատանք է տարվում», - մասնավորապես ասել է ղրղզ պաշտոնյան: Իսկ ռուսաստանյան կողմը՝ ի դեմս Բելյանինովի, ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է «Ղրղզստանին օժանդակություն ցուցաբերել այդ կազմակերպությանը միանալու հարցում»:

 

«Ռուսաստանն անհամբերությամբ սպասում է ինտեգրացիոն միավորման հինգերորդ անդամին: Չնայած ԵԱՏՄ Ղրղզստանի մուտքի խիստ ժամկետներին և բոլոր պրոցեդուրաների ավարտելուն՝ կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք դա անել և կանենք», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

 

Նույն շարքից