Միջազգային 

Ուկրաինայի արտգործնախարար. Կիեւը մտադիր է զենք ներկրել ԱՄՆ-ից ու մի շարք այլ երկրներից

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Կիեւի իշխանությունները մտադիր են զենք ձեռք բերել ոչ միայն Միացյալ նահանգներից , այլ նաեւ տարբեր երկրներից:

 

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլինկինը՝ Ճապոնիա կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է ուկրաինական բանակի մարտունակությունը բարձրացնելու համար ժամանակակից զինատեսակներ ձեռք բերել ԱՄՆ-ից ու մյուս երկրներից:

 

Նրա կարծիքով, հրադադարը Դոնբասում շատ երերուն է ու կարող է խախտվել յուրաքանչյուր պահ, ուստի անհրաժեշտ է պատրաստ լինել մարտահրավերներին:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները դեռեւս քննարկում են Ուկրաինային զենք ու սպառազինություն մատակարարելու խնդիրները:

 

Եվրոպական մայրցամաքում այս հարցի շուրջ կարծիքները չեն համընկնում: Եթե Մեծ Բրիատանիան Ուկրաինա է ուղարկել իր հրահանգիչներին, ապա Ֆրանսիան ու Գերմանիան գտնում են, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու դեպքում հակամրտության գոտում իրավիճակն ավելի կսրվի:

 

 

 

 

Նույն շարքից