Միջազգային 

Նեմցովի սպանության մեջ կասկածվում են Դուդաեւի անվան գումարտակի գրոհայինները

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Բորիս Նեմցովի սպանությունը հետաքննող քննչական խումբը կենտրոնացել է ուկրաինական հետքի վրա: Հետաքննությունը չի բացառում վարկածն, որ Նեմցովի սպանությունը կարող էին կազմակերպել ուկրաինական հատուկ ծառայությունները՝ դրանում ներգրավելով Լուգանսկի ու Դոնեցկի աշխարհազորայինների դեմ մարտնչող Ջահար Դուդաեւի անվան չեչենական ջոկատի գրոհայիններին:

 

Հետաքննության տվյալների համաձայն, սպանությունը կարող էր կազմակերպված լինել չեչենական գումարտակի հրամանատար Ադամ Օսմաեւի ու նրա կնոջ՝ Ամինա Օկուեւայի կողմից, որոնք նախկինում փորձել էին կազմակերպել Վլադիմիր Պուտինի մահափորձը:

Ուկրաինական հատուկ ծառայությունների ծրագրի համաձայն, ընդդիմադիր գործչի սպանությունը նպատակ էր հետապնդելու ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում ու նրա ղեկավար շարքերում:

Օպերատիվ խումբը ներկայումս կենտրոնանալով վարկածի վրա՝ գտնում են, որ Նեմցովի սպանությունը իրականացրել են Ադամ Օսմաեւն ու Ամինա Օկուեւան:

Նույն շարքից