Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը,Ռուսաստանի արտգործնախարարության համառ ջանքերից հետո հաջողվել է ազատել մեկ տարի առաջ գերված ու Արաբական էմիրություններին պատկանող ավիաընկերության Ան-300 ինքնաթիռի վերջին ռուս պատանդին, ով առեւանգվել էր արմատական իսլամականների կողմից:
Հաղորդագրության համաձայն, Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան ու շահագրգիռ կողմերի ջանքերի շնորհիվ հայրենիք է վերադարձվել ռուս օդաչու Բուխանեցը, ով իր կոլեգաների հետ գերվել էր դեռեւս մեկ տարի առաջ:
Այսպիսով, ինքնաթիռի ողջ անձնակազմը ազատ է արձակվել:
Լիբիայում քաղաքական իրավիճակի անկայունության ու ռազմական գործողությունների պայմաններում, Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Լիբիա կատարելիք այցելություններից: