Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը,Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստացել է առաջիկայում ժամանել Կիեւ:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը, ով պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում:
Տոկիոյում նա հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետի հետ, որտեղ կողմերը իրենց պատրաստակամությունն են հայտնել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ կողմերի միջեւ կնքվել են փոխհամագործակցության մի շարք համափայնագրեր:
Մասնավորապես կողմերը համաձայնագրեր են ստորագրել,որով նախատեսվում է զարգացնել համագործակցությունը միջուկային անվտանգության ու առեւտրա-տնտեսական ոլորտներում:
Հանդիպման վերջում Ճապոնիայի վարչապետը հավաստիացրել է, որ առաջիկայում կժամանի Ուկրաինա: