Միջազգային 

ԱՄՆ-ի և Իրանի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մարտի 15-ին

 

Իրանական միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ-ի և Իրանի միջև երկկողմանի բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մարտի 15-ին: Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

 

2013 թվականի նոյեմբերին Ժնևում միջազգային միջնորդների «վեցնյակը» և Իրանը պայմանավորվել են պատրաստել համաձայնագիր, որը երաշխավորում է Թեհրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը՝ պատժամիջոցների ամբողջական վերացման փոխարեն: «Վեցնյակը» և Իրանը պետք է պատրաստեն քաղաքական համաձայնագիրը մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում և համապարփակ համաձայնագիրը՝ մինչև հունիսի վերջը:

 

Հանդիպման վայրը դեռ որոշված չէ, բայց հավանաբար կողմերը կհանդիպեն Ժնևում:

Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ավարտել են բանակցությունները շվեյցարական Մոնտրյոյում: Հանդիպումն անցկացվել է «վեցնյակի» և Իրանի բանակցություններից առաջ, որոնք կանցկացվեն մարտի 5-ին:

Նույն շարքից