Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Մարին Լե Պենը կոչ է արել փոփոխել իր երկրի արտաքին քաղաքականությունը:
Նրա խոսքերով անհրաժեշտ է արմատապես փոխել Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, որը թելադրվում է ԱՄՆ կողմից:
Միաժամանակ ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել ֆրանսիական իշխանություններին վերականգնել հարաբերությունները Սիրիայի հետ:
Վերջում նա շեշտել է, որ արմատական իսլամականների դեմ պայքարում պետք է համախմբվել ու համագործակցել Ռուսաստանի հետ ու վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ: