Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, որոնք կիրառվում են 2014թ.-ի մարտից: Այդ մասին հայտել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության անվտանգության ու Ուկրաինայի տերիտորիալ ամբողջականության ու ինքնիշխանության ապահովման պատրվակով Ռուսաստանի դեմ արդեն մեկ տարի է արեւմուտքը շարունակում է իրականացնել պատժամիջոցներ:
ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի դեմ սահմանափակումներ կիրառել են մի քանի փուլերով:
ԱՄՆ-ի ու մյուս երկրների տնտեսական պատժամիջոցները կիրառվել են Ռուսաստանի ֆինանսական, ռազմական ու էներգետիկ բնագավառների ու ռուսաստանյան խոշոր ընկերությունների ու ֆիզիկական անձանց հանդեպ: