Տնտեսություն 

Փորձագետները՝ համաշխարհային առևտրի ծավալների մասին

analitik.am

HSBC բանկի մասնագետները, ովքեր երեքշաբթի հրապարակել են իրենց ուսումնասիրության արդյունքները, կարծում են, որ համաշխարհային առևտրի ծավալները 2030-ին կեռապատկվեն, գրում է vz.ru-ն:

 

Բեռլինում HSBC-ի ներկայացուցիչ Մարտին Ֆեթր-Դիցը հայտարարել է, որ արագ տեմպերով համաշխարհային տնտեսական գլոբալացման տարածման միտումն անփոփոխ կմնա հետագա տարիների ընթացքում՝ անկախ ներկայում առկա ռիսկերից և անկայուն իրավիճակից:

 

Գլխավոր դերերում կմնան Ասիական երկրները, ինչպես նաև Վիետնամը, Մալայզիան և Ինդոնեզիան, հայտնում է Deutsche Welle-ն:

 

Reuters գործակալությունը նաև ուշադրություն է հրավիրում մասնագետի այն ասածին, որ այդ միտումը դրական ազդեցություն կունենա Ասիական երկրների հետ սերտ կապերի մեջ գտնվող Գերմանիայի արտահանման ոլորտների վրա:

Նույն շարքից