Միջազգային 

Պորոշեմկոն խնդրել է Պուտինին ազատ արձակալ ուկրաինուհի օդաչու Սավչենկոյին

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նրանից խնդրել է անհապաղ ազատ արձակել ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին:

 

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն գտնվում է ռուսական բանտում: Ռուսաստանյան վարկածի համաձայն 33-ամյա օդաչուն ուկրաինական ուժայինների շարքերում մարտնչել է Դոնբասի աշխարհազորայինների դեմ, ինչպես նաեւ մեղադրվում է ռուս 2 լրագրողների սպանության կազմակերպման մեջ:

 

Հիշեցնենք, որ Սավչենկոն 2014թ.-ի հոկտեմբերին ընտրվել էր Գերագույն ռադայի պատգամավոր, իսկ այնուհետեւ ընդգրկվել ԵԱՀԿ ուկրաինական պատվիրակության կազմում:

Ռուսաստանի դատարանը նրա կալանքը երկարաձգել է մինչեւ մայիսի 13-ը:

 

 

Նույն շարքից