Միջազգային 

Թուրքիայի ԱԳՆ. Երկիրը կօժանդակի Իրաքին ԻՊ –ի դեմ պայքարում

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Թուրքիան պատրաստ է Իրաքին տրամադրել ռազմական սարքավորումներ ու հրահանգիչներ ԻՊ խմբավորման դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Իսմեթ Իլմազը, նշելով, որ թուրքական կողմը մտադիր է օժանդակել իրաքյան իշխանություններին Մոսուլի ազատագրման գործողությունների ընթացքում:

 

Թուրք նախարարի խոսքերով, թուրքական կողմը պատրաստ է իրաքյան եղբայրների օժանդակել Մոսուլի ազատագրման գործընթացում:

Նա շեշտել է, որ տարածաշրջանում Թուրքիան ակտիվ պայքար է սկսել ԻՊ ահաբեկիչների դեմ, ավելացնելով, որ Իրաքի բնակչությանը առաջիկայում կհատկացվի նաեւ հումանիտար օգնություն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ՊՆ նախարարը պաշտոնական այցով գտնվում է Բաղդադում:

 

Նույն շարքից