Միջազգային 

էներգետիկ դաշինք Անկարայի, Աշխաբադի և Բաքվի միջև

 

 

«Независиамая Газета»-ն գրում է, որ երեկ ավարտվեց Թուրքմենստանի նախագահ Գուրբան աղլի Բերդիմուխամեդովի պաշտոնական այցը Թուրքիա: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպաման ժամանակ քննարկվել են ապագա համագործակցության հարցերը էներգետիկայի ոլորտում, մասնավորապես թուրքմենական գազի մատակարարումը Եվրոպա Թուրքիայի տարածքով:


Անկարան հույս ունի մեծացնել իր տարանցիկ նշանակությունը Եվրոպայի էներգամատակարարման հարցում, իսկ առանց թուրքմենական ածխաջրածինների դրան հասնել հնարավոր չէ:


«Թուրքմենստանը Կենտրոնական Ասիայից դեպի եվրոպական շուկա գազի մատակարարման կարևորագույն երկրներից է»,-հայտարարել է Էրդողանը Բերդիմուխամեդովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:


Anadolu գործակալությունը գրում  է , որ Թուրքիայի նախագահը նշել է ,որ   Թուրքմենստանն ամեն ջանք գործադրում է, որպեսզի մատակարարի գազը ԵՄ-ը: Էրդողանը հիշեցրել է, որ տարածաշրջանի երկրների ղեկավարները, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի` պարբերաբար հանդիպում են և քննարկում համատեղ նախագծեր: Էրդողանը նշել է, որ այս տարի երեք պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա Աշխաբադում:


Եվրոպայի համար ռուսական գազից անկախ լինելու հարցը առանց թուրքմենական գազի շատ դժվար կլինի լուծել: Օրերս ԵՄ-ի էներգետիկ ծրագրի մեջ ներկայացված են Ադրբեջանը և Թուրքմենստանը: Եթե Բաքվի հետ ԵՄ աշխատում է երկար ժամանակ, ապա Աշխաբադի հետ ԵՄ-ն պետք է դեռ բանակցի: Փորձագետները կարծում են, որ Թուրքիան, ունենալով բավականին քաղաքական կշիռ այդ տարածաշրջանում, ինչպես նաև լավ հարաբերությունների մեջ է «գազային դաշինքի» մասնակիցների հետ, կարող է դառնալ միջնորդ Աշխաբադի, Բաքվի և Բրյուսելի բանակցություններում:


Անկարայի և Աշգաբադի համագործակցությունը սկսվել է դեռևս 1997 թվականին, երբ կողմերը ստորագրել էին առաջին համաձայնագիրը թուրքմենական 30 մլրդ խորանարդ մետր գազի արտահանման վերաբերյալ: Սակայն համաձայնագիրը չի իրականացվել: Հիմնական պատճառը Կասպից ծովի կարգավիճակի անորոշությունն է, ինչը խանգարում է խոշոր նախագծերի իրականացմանը մասնավորապես Տրանսկասպյան գազատարի կառուցմանը:


Ի դեպ, գրեթե 2 տասնամյակ անց իրավիճակը գրեթե չի փոխվել: Կասպիցի հատակով գազատարի կառուցումը նախկինի պես արգելակված է ջրամբարի կարգավիճակի բացակայության պատճառով: Խնդրի վերացման համար հինգ մերձկասպյան երկրները պետք է փոխզիջման գնան, սակայն դա հեռու է:


Այժմ Եվրամիությունն ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս պնդմամբ, որ Կասպիցի կարգավիճակի անորոշությունը չպետք է խոչընդոտի Տրանսկասպյան խողովակաշարի կյանքի կոչմանն ու վերսկսել է բանակցություններն Աշխաբադի, Բաքվի և Անկարայի հետ և նախաձեռնել է նրանց երկխոսությունը:

Նույն շարքից