Միջազգային 

Պուշկովն առաջարկել է «Մակդոնալդս»-ին և «Կոկա-կոլա» -ին միանալ պատժամիջոցներին

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը առաջարկել է  «Մակդոնալդս» և  «Կոկա-կոլա» ընկերություններին միանալ հակառուսական պատժամիջոցներին: Այս մասին նա գրել է իր  Twitter- յան էջում:


Ինչպես գիտենք, մարտի 4-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:

 

Հիշեցնենք, որ 2014թ-ի մարտից ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ մի քանի անգամ կիրառեցին հակառուսական պատժամիջոցներ: Դրանք, հիմնականում վերաբերում են էներգետիկ, ֆինանսական և պաշտպանական ոլորտներում գործող կազմակերպություններին: Բացի այդ, ՌԴ քաղաքացիների նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կիրառվեցին: Ի պատասխան, Ռուսաստանը սահմանափակեց գյուղատնտեսական մի շարք ապրանքնատեսակների ներկրումն այն երկրներից, որոնք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեցին՝ ԱՄՆ, ԵՄ անդամ երկրներ, Կանադա, Ավստրալիա, Նորվեգիա: ՌԴ-ն կազմեց նաև եվրոպացիների և ամերիկացիների սև ցուցակ, ում արգելվում է մուտք գործել Ռուսաստան:

Նույն շարքից