Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեքութան՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է , որ ԱՄՆ-ն անհանգստացած է ԼՂ հակամարտության շուրջ բռնության աճով:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ դեսպանը նշել է, որ իր երկիրը լրջորեն է վերաբերում ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ հավելել, որ ջանքեր են գործադրվում խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար:
«Մեզ անհանգստացնում է վերջին ժամանակներս զորքերի շփման գծում լարվածության աճը: Մենք փորձում ենք առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման գործում՝ աշխատելով Ադրբեջանի ու Հայաստանի հետ»,-ասել է դեսպանը: