Գարի Կասպարովը ԱՄՆ Սենատում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկուսացումն ու զենքի մատակարարումներով աջակցի Ուկրաինային։ Այս մասին ռուսաստանաբնակ ընդդիմադիրը հայտարարել է մարտի 4-ին՝ Սենատում կայացած լսումների ժամանակ։
«Անհնար է պայմանավորվել քաղցկեղային ուռուցքի հետ»,- շախմատի աշխարհի նախկին չեմպիոնի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։ «Ինչպեսև քաղցկեղային ուռուցքը, Վլադիմիր Պուտինն ու նրա էլիտաները պետք է հեռացվեն»։ Ընդդիմադրի խոսքով՝ անհրաժեշտ է ստիպել Պուտինին աջակցող ռուս օլիգարխներին՝ շրջվել նրանից այն սպառալիքի ներքո, որ այլապես իրենք անձամբ կհայտվեն խաղից դուրս։
Կասպարովը Պուտինի վրա է բարդել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության պատասխանատվությունը։ «Պուտինն ու նրա էլիտաները կարծում են, որ իշխանության ղեկին անցկացրած 15 տարիներից հետո իրենց համար անհնար ոչինչ չկա, չկա այնպիսի կարմիր գիծ, որը նրանք չեն կարող անցնել»,- հայտարարել է Կասպարովը։
Սենատի լսումների թեման եղել է «Ռուսական ագրեսիան Արևելյան Եվրոպայում»։ Խոսքը եղել է Ուկարինայի արևելքում ոչ միայն ուկրաինական բանակի և ռուս անջատողականների դիմակայության մասին, այլև Մոլդովայում ու Վրաստանում տիրող լարված իրավիճակի։ Որպես հյուր լսումներին մասնակցել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։