Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ֆինլանդիան մտադիր է առաջիկայում անհապաղ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր: Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Սթուբը:
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ նույնիսկ ֆիննական պառլամենտի կողմից վետոյի իրավունքի պայմաններում, կառավարությունը հետեւողականորեն աշխատանքներ է իրականացնելու հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելու համար:
Իր հերթին ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ ֆինները ինքնուրույն որոշում կկայացնեն, իսկ ալյանսը կշարունակի ռազմական համագործակցությունը Ֆինլանդիայի հետ: