Միջազգային 

Յուլիա Տիմոշենկոն պատրաստվում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Վերջին շրջանում Ուկրաինական Ռադայում տիրող անկայուն իրավիճակը, անընդհատ ծեծկռտուքները պատգամավորների միջեւ, ինչպես նաեւ ներկա իշխանությունների անզորությունը կասեցնել տնտեսական ճգնաժամը, կանխորոշում են Յացենյուկի կառավարության հրաժարականը:

 

Գերագույն Ռադայի կուլիսներում հաճախ լսվում է կարծիքներ, որ Յացենյուկին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Կաչանովյան գաղութի նախկին դատապարտյալ Յուլիա Տիմոշենկոն:

 

Ներկայումս ռադայում ընթանում են ակտիվ ներկուլիսային քննարկումներ: Պատգամավորների մի մասը պաշտպանում է Յացենյուկին, սակայն նրանց մի զգալի հատվածը ձգտում է վերադարձնել Տիմոշենկոյին:

Տիմոշենկոն ունի բոլոր շանսերն, ոչ միայն զբաղեցնել վարչապետի աթոռն, այլ նաեւ դառնալ Ուկրաինայի փաստացի ղեկավար-կանցլերը՝ քաղաքական ասպարեզից դուրս մղելով Պորոշենկոյին:

 

Նույն շարքից