Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի արդարադատության նախարարությունը դիմել է գերագույն ռադային՝ պահանջելով դադարեցնել արմատական «Աջ սեկտոր» ու մյուս ուկրաինական ազգայնական կուսակցությունների գործունեությունը:
Այդ մասին հայտնել է արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, նշելով, որ արգելված կազմակերպությունների ցուցակում կհայտնվեն կոմունիստական եւ ազգայնական կուսակցությունները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում իր գործունեությունն է ծավալում ազգայնական-արմատական «Աջ սեկտոր» կուսակցությունն, որի մեջ ընդգրկված են անջատողականներ ու նեոնացիստներ: Կազմակերպության հիմնական նպատակն է երկրում կազմավորել ազգային պետություն ու իրագործել ազգային հեղափոխություն: