Միջազգային 

Ուկրաինայում նոր կուսակցություն է ստեղծվում

Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Իգոր Կոլոմոյսկին  «Տնտեսական զարգացում» խմբի հենքի վրա, որը Գերագույն ռադայում իր գոյությունը դադարեցրել է, նոր կուսակցություն է ստեղծում: Այս մասին տեղեկանում ենք «Vesti.ua» -ից:


«Խումբը դեռևս  կլինի ընդդիմության շարքերում, բայց իր գործողությունները չի համակարգի «Ընդդիմադիր բլոկի» հետ»,-ասված է հաղորդագրությունում:


Այդ խմբի անդամներից մեկի՝ Անտոն Յացենյուկի խոսքով՝  ապագա խմբի անունը կլինի «Վերածնունդ»:


Սպասվում է, որ «Վերածնունդ» խմբի մասին Ռադայում կհայտարարվի մարտի 6-ին:

Նույն շարքից