ԵՄ-ն հրապարակել է ֆիզիկական անձանց ցուցակը, ովքեր կասկածվում են Ուկրաինայի պետական բյուջեի միջոցների հափշտակման մեջ, ինչի համար էլ մարտի 5-ին երկարացվեց պատժամիջոցների կիրառման ժամկետը: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական ամսագիրը: Սահմանափակումները հանվել են Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի որդու՝ Ալեքսեյ Ազարովի մասով:
Բացի այդ, որոշվել է չերակարացնել Ուկրաինայի նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Անդրեյ Պորտնովի և Անվտանգության ծառայության նախկին նախագահ Իգոր Կալինինի և Ալեքսանդր Յակիմենկոյի մասով սահմանափակումների ժամկետը:
Սահմանափակումները կգործեն մինչև 2016թ-ի մարտի 6-ը՝ 14 մարդու համար և մինչև 2015 թ-ի հունիսի 6-ը՝ ևս չորս հոգու համար:
Հիշեցնենք, որ Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ պատժամիջոցները կիրառվեցին 2014թ-ի մարտին, այնուհետև ընդարձակվեցին՝ ապրիլին: Սահմանափակումները վերաբերում են նրանց արտասահմանյան ակտիվների սառեցմանը: Պատժամիջոցների համար հիմք հանդիսացան նրանց կողմից Ուկրաինայի պետական բյուջեի միջոցների յուրացման և մարդու իրավունքների խախտման կասկածանքները: