Միջազգային 

Բանգլադեշում մարդատար ավտոբուս է այրվել

Բանգլադեշում ընդդիմադիր ահաբեկիչները վառել են ուղևորներ փոխադրող ավտոբուս: Այս մասին հայտնում է  The Dhaka Tribune-ը:


Հարձակվողներն ավտոբուսի վրա են նետել վառելիքով լցված շշեր: Կա 11 զոհ և 7 վիրավոր: Բժիշկների փոխանցմամբ, վիրավորներից երկուսը կրիտիկական ծանր վիճակում են:


 

Վերջին օրերի ընթացքում ցուցարարները վառել են ավելի քան 20  մեքենա, հիմնականում ուղևորներ փոխադրող ավտոբուսներ՝ այդ կերպ փորձելով տրանսպորտային բլոկադա ստեղծել երկրի մայրաքաղաք Դակկիյում:

 

 

Ընդդիմության ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Բանգլադեշում  2015թ-ի հունվարի 1-ին Բանգլադեշի Ազգային կուսակցության նախագահ և նախկին վարչապետ Հալեդա Զիան պահանջեց նոր ընտրություններ անցկացնել՝ կոչ անելով իր կողմնակիցներին դուրս գալ փողոց:

 

 

Փետրվարի 25-ին դատարանի որոշմամբ Հալեդա Զիային ձերբակալեցին՝ կոռուպցիայի մեղադրանքով: Քաղաքական գործչին մեղադրում են այն բանում, որ նա անօրինական կերպով յուրացրել է  ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար, որը հատկացված է եղել բարեգործական նպատակների համար: Նրան սպասվում է ցմահ բանտարկություն: Հունվարից սկսված բախումների ընթացքում Բանգլադեշում մահացել է ավելի քան  120 մարդ, ընդդիմության ավելի քան  400 ներկայացուցիչներ ձերբակալվել են:

Նույն շարքից