Եվրամիությունը քննարկում է Դոնբասում ԵԱՀԿ առաքելությունն ուժեղացնելու, ոչ թե այնտեղ խաղաղապահներ ուղարկելու հարցը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նման հայտարարություն է արել ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ Ռիգայում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդի հետ զրույցում հայտարարել էր Դոնբաս խաղաղապահներ մտցնելու անհրաժեշտության մասին: